
Մեր մասին

Ողջույն։
Շատ ուրախ եմ, որ որոշել եք ծանոթանալ մեզ հետ։ Ես Սոնա Հախվերդյանն եմ, «Գլխավոր Ճանապարհ» ավտոդպրոցի հիմնադիրը։ Այն, ինչ տեսնում եք այսօր, իր հետևում կրում է մի կենսագրություն, գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատանք, որի հիմքում միայն ու միայն ՍԵՐՆ է դեպի այդ աշխատանքը: Եվ առհասարակ, ոչինչ չի կարող այսպես հաջողել, եթե հիմքում ՍԵՐՆ ամենաամուր հիմնաքարը չէ։ Այո այո, մենք հաջողել ենք։ Մեզ վստահում են հազարավոր մարդիկ իրենց կյանքի այս կարևոր փուլը, և մենք հպարտ ենք, որ մեր ծավալուն գիտելիքով կատարում ենք շատ շատերի երազանքը և փոխում նրանց կյանքը:

Արդեն 8-րդ տարին է, որ ես ստանձնել եմ այս գերպատասխանատու աշխատանքը! Վարորդ եմ արդեն 16 տարի(չեմ վախենա պրոֆեսիոնալ բառից), որպես ավտոհրահանգիչ ունեմ ամենահայտնի հայալեզու մասնագիտական էջը սոց. հարթակներում՝ instagram @sona_auto_instructor։ 4 տարի առաջ ինձ միացան մարդիկ, ովքեր զինվեցին պրոֆեսիոնալ գիտելիքներով և սկսեցին դասավանդել հատուկ իմ կողմից ստեղծված ուսումնական ծրագրով և մեր ավտոդպրոցի ստեղծման հիմքում դրվեց գաղափար. տալ միայն ու միայն գիտելիք, դարձնել երթևեկությունն է՛լ ավելի անվտանգ գիտելիքի շնորհիվ։

Մեր մատուցած ծառայությունների որակն ու բարձր մակարդակը վստահ կարող եմ ասել առանձնանում է շուկայում։ Դրա վառ ապացույցը մեր ուսանողների մեծ հոսքն է։ Մենք էլ պարտավորվում ենք պատվով շարունակել մեր սկսածը և ամեն տարի գերազանցել ինքներս մեզ: Շնորհակալ ենք, որ ընտրել եք մեզ՝ Ձեր կյանքի այս «Գլխավոր Ճանապարհ»-ին որպես ուղեկից։ Սիրով՝ «Գլխավոր Ճանապարհ» ավտոդպրոցի թիմ:




